November 7, 2026
Lurer 760248 Facebook image

Շվեդիայի իշխանությունները ևս վեց ամսով երկարաձգել են սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող անվտանգային սպառնալիքները։ Որոշումն ընդունվել է համակողմանի գնահատման հիման վրա։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Շվեդիայի կառավարության հայտարարության համաձայն՝ որոշումը պայմանավորված է նախևառաջ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման հետևանքով ստեղծված անվտանգային իրավիճակով, որը հանգեցրել է նաև Շենգենյան գոտում հիբրիդային սպառնալիքների առաջացմանը։

Սահմանային ստուգումների վայրերն ու իրականացման կարգը, ինչպես նախկինում, կորոշի Շվեդիայի ոստիկանությունը։ Ստուգումները կուժեղացվեն՝ հասարակական կարգն ու ներքին անվտանգությունն ապահովելու նպատակով։

Սահմանային հսկողության երկարաձգման որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 12-ին՝ նախորդ ժամկետի ավարտից հետո, և կգործի մինչև 2027 թվականի մայիսի 11-ը։