November 7, 2026
Lurer 759943 Facebook image

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ։ 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, նրան այգում կոնֆետ են հյուրասիրել: Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի հետևանքով 11-ամյա տղա երեխան անգիտակից վիճակում տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի մայրը՝ Գայանե Մաթևոսյանը, ասաց, որ դեպքի մանրամասներն իրենց հայտնի չեն, քանի որ երեխան այդ պահին անգիտակից է եղել, իսկ այժմ էլ կատարվածը չի հիշում և չի կարողանում պատմել, թե ինչ է տեղի ունեցել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *