November 7, 2026
Lurer 760340 Facebook image

2026 թվականի հոկտեմբերը համաշխարհային դիտարկումների պատմության ընթացքում դարձել է ամենատաքը։ Այս մասին հայտնել է Երկրի հեռազննման և քարտեզագրման եվրոպական «Կոպեռնիկուս» ծառայությունը։

Ծառայության գնահատմամբ՝ հոկտեմբերին աշխարհում միջին ջերմաստիճանը 1,5 աստիճանով բարձր է եղել նախաարդյունաբերական ժամանակաշրջանի (մինչև 1900 թվականը) ցուցանիշից։