November 7, 2026
Lurer 760191 Facebook image

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատրաստակամություն է հայտնել աջակցելու փոխնախագահ Ջ.Դ. Վենսին, եթե նա որոշի առաջադրվել 2028 թվականի նախագահի պաշտոնում։

«Ջ.Դ.-ն իմ շատ լավ ընկերն է։ Եթե Ջ.Դ.-ն առաջադրվի նախագահի պաշտոնում, նա կլինի ֆենոմենալ թեկնածու։ Ես սա հրապարակավ ասել եմ և կրկին կասեմ. ես կլինեմ առաջին մարդը, ով կաջակցի նրան», – ասել է նա The New York Times-ին տված հարցազրույցում։

Ռուբիոն հրաժարվել է պատասխանել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին հարցին։

«Ես այլևս չեմ խոսի 2028 թվականի մասին։ Պարզապես չեմ խոսի», – ասել է նա։