Իրանը ԱՄՆ-ից այլևս չի բավարարվի թղթային պարտավորություններով և ակնկալում է Վաշինգտոնի գործնական քայլերը։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին։
Նրա խոսքով՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում ԱՄՆ-ը խախտել է ստանձնած պարտավորությունները, ինչի հետևանքով տապալվել են բանակցությունների բոլոր չորս փուլերը։
«Իրանը պետք է սեփական աչքերով տեսնի Վաշինգտոնի գործնական քայլերը։ Երբ դրանք նկատվեն, հնարավորություն կստեղծվի հարաբերություններում նոր էջ բացելու համար»,- նշել է Բաղերին։
Նրա հայտարարությունից հետևում է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման հնարավորությունը պայմանավորում է Վաշինգտոնի կոնկրետ գործողություններով, այլ ոչ թե միայն հայտարարություններով ու խոստումներով։