November 10, 2026
54654256-5-1
Մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-10-ը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ։ Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած N 1092-Ա որոշումից։

ArmLur.am-ը ուսումնասիրեց վարչապետի որոշումը և պարզեց, թե ովքեր են ընդգրկված Ֆրանսիա մեկնող կառավարական պատվիրակության կազմում։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են՝

  • Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետ,
  • Մելանյա Հարությունյան,
  • Կարեն Գասպարյան,
  • Արմեն Խաչատրյան,
  • Սիրուն Հովսեփյան,
  • Արման Շահինյան,
  • Ալեքսանդր Աբրահամյան,
  • Տիգրան Մեհրաբյան,
  • Գևորգ Գալստյան,
  • Արարատ Միրզոյան՝ ՀՀ արտաքին գործերի նախարար,
  • Դավիթ Ղամբարյան։

Պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։

Հատկանշական է, որ որոշման համաձայն՝ վարչապետի աշխատակազմը պետք է կազմակերպի հատուկ ինքնաթիռի չվերթ։ Նոյեմբերի 9-ին նախատեսված է Երևան-Փարիզ, իսկ նոյեմբերի 10-ին՝ Փարիզ-Անթալիա երթուղով թռիչք։

Այսպիսով, Փաշինյանը Փարիզից մեկնելու է ոչ թե Երևան, այլ Անթալիա։

Նշենք, որ Ֆրանսիա գործուղման ընթացքում վարչապետի պարտականությունները կատարելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

ArmLur.am-ը նաև արձանագրեց, որ պատվիրակության անդամների օրապահիկի և հուշանվերների ձեռքբերման ծախսերը կատարվելու են վարչապետի աշխատակազմի միջոցներից, իսկ հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ծրագրի միջոցներից։

Սոնա Գրիգորյան