November 7, 2026
Lurer 759878 Facebook image

Թեհրանի պատասխանը ԱՄՆ-ի կրկնվող ագրեսիային կլինի «շատ ավելի լայն», ասվում է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի ուղերձում՝ Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ։

«Իրանի կողմից Հորմուզի նեղուցի վերահսկողությունը և տարածաշրջանային երկրներում ԱՄՆ ռազմական բազաների ոչնչացումը պատասխան էին ԱՄՆ-ի ագրեսիային և հանցագործություններին երրորդ պարտադրված պատերազմի ընթացքում», – ասվում է ուղերձում։ Խամենեին պնդել է, որ Թեհրանի գործողությունները նաև իմպերիալիզմի դեմ պայքարի մի մասն են, որը Իրանը սեփական նախաձեռնությամբ մղում է տարածաշրջանում։ Նա զգուշացրել է, որ եթե ագրեսիան կրկնվի, այս պայքարը «կդառնա շատ ավելի լայն»։

Խամենեիի խոսքով՝ Պարսից ծոցում, մասնավորապես Հորմուզի նեղուցում տեղի ունեցած իրադարձությունները ցրել են «ԱՄՆ-ի անպարտելիության առասպելը»։ Նա նաև ասել է, որ նրանք, ովքեր ակնկալում են վերջ դնել ԱՄՆ-ի թշնամանքին Իրանի ժողովրդի նկատմամբ՝ զիջումներ անելով Վաշինգտոնին, «խորապես սխալվում են»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *