November 7, 2026
Lurer 759895 Facebook image

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշանով։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով նախագահի պաշտոնական հրամանագրին։

Փաստաթղթի համաձայն՝ պարգևը շնորհվել է Ուկրաինային հումանիտար աջակցության ցուցաբերման գործում ունեցած անձնական նշանակալի ավանդի, ինչպես նաև Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով տուժած ուկրաինացի երեխաների և քաղաքացիների պաշտպանությանն ուղղված ակտիվ իրավապաշտպան ու բարեգործական գործունեության համար։

Մասնավորապես, նշվում է Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված ուկրաինական տարածքներից ապօրինի տեղահանված և բռնի տեղափոխված երեխաների ու քաղաքացիների փրկությանն ուղղված Մելանյա Թրամփի ջանքերի մասին։

Նույն հրամանագրով ԱՄՆ առաջին տիկնոջ հատուկ ավագ խորհրդական Մարկ Բեքմանը պարգևատրվել է «Ոսկե սիրտ» շքանշանով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *