ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նրան ձերբակալել են կեղծիքների և պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական վարույթի շրջանակներում։
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը, նրա եղբայր Ջոն Աբրահամյանը և նախկին վարչապետի որդին ևս մեղադրյալներ են տարբեր քրեական վարույթներով։

