November 6, 2026
Lurer 760254 Facebook image

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Նեբրայի երկնային սկավառակն այժմ ներկայացված է Հայաստանի պատմության թանգարանում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից։

Ցուցադրությունը բացել են Հայաստանում Գերմանիայի դեսպան Բուշը, Հալլե/Զաալեի Նախապատմության թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Մելլերը և Գյոթե ինստիտուտի նախագահության անդամ, դոկտոր Կիրմզեն։ Այն կազմակերպվել է Գյոթե ինստիտուտի տնօրեն դոկտոր Քյուլինգի և մշակութային գործընկերների համագործակցությամբ։

Եվրոպական մշակութային պատմության այս բացառիկ նմուշը Երևանում կցուցադրվի մինչև նոյեմբերի 29-ը։