November 6, 2026
Lurer 760247 Facebook image

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը խոսել է Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների մասին՝ նշելով, որ դրանց խորացումը պահանջում է անդամ բոլոր պետությունների համաձայնությունը, սակայն որոշ երկրներ դեմ են այդ գործընթացին։

Կալլասի դիտարկմամբ՝ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում միաձայնության սկզբունքը շարունակում է գործել, ինչի հետևանքով անդամ պետություններից յուրաքանչյուրը կարող է խոչընդոտել հարաբերությունների խորացմանը։

Նա նաև նշել է, որ ԵՄ ընդլայնման ներկայիս օրակարգը կենտրոնացած է Չեռնոգորիայի, Ալբանիայի, Մոլդովայի և Ուկրաինայի վրա, մինչդեռ Թուրքիան դիտարկվում է առանձին։