Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Հալիլիյե շրջանում 22-ամյա երիտասարդը որսորդական հրացանով կրակ է բացել մոր և երկու քույրերի ուղղությամբ։ Հրազենային վնասվածքների հետևանքով մայրը և 25-ամյա քույրը մահացել են, իսկ 11-ամյա քույրը ծանր վիրավորվել է։
Նախնական տեղեկություններով՝ երիտասարդի և ընտանիքի անդամների միջև դեռևս անհայտ պատճառներով վիճաբանություն է ծագել։ Վեճի սրման ընթացքում նա վերցրել է որսորդական հրացանն ու կրակել հարազատների վրա, ապա դիմել փախուստի։
Իրավապահները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալին։