November 10, 2026
Lurer 760986 Facebook image

The Touchline հարթակը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը՝ ըստ եկամուտների ծավալների։ Այս մասին գրում է armsport.am-ը։

Վարկանիշը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որի եկամուտը կազմում է 1.16 միլիարդ եվրո։ Երկրորդ տեղում կատալոնական «Բարսելոնան» է՝ 975 միլիոն եվրո ցուցանիշով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան»՝ 861 միլիոն եվրո եկամուտով։

Լավագույն հնգյակում են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն՝ 837 միլիոն եվրո, և անգլիական «Լիվերպուլը»՝ 836 միլիոն եվրո։

Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների տասնյակն ամբողջությամբ՝

«Ռեալ Մադրիդ»՝ 1.16 միլիարդ եվրո

«Բարսելոնա»՝ 975 միլիոն եվրո

«Բավարիա»՝ 861 միլիոն եվրո

ՊՍԺ՝ 837 միլիոն եվրո

«Լիվերպուլ»՝ 836 միլիոն եվրո

«Մանչեսթեր Սիթի»՝ 829 միլիոն եվրո

«Արսենալ»՝ 822 միլիոն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 793 միլիոն եվրո

«Տոտենհեմ»՝ 673 միլիոն եվրո

«Չելսի»՝ 584 միլիոն եվրո