November 10, 2026
Lurer 760993 Facebook image

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նոյեմբերի 6-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 54 և 63 տարեկան երկու բնակիչ պահում և իրացնում են թմրամիջոց, նաև այդ օրը պատրաստվում են ինչ-որ մեկին թմրամիջոց իրացնել։

Արմավիրի մարզի գումարտակի պարեկների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված անձինք Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և «Լեքսուս» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել են Վաղարշապատի բաժին։

Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում կար թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ։«Լեքսուս» մակնիշի մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ ձերբակալվածները՝ նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է 92 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Կատարվում է նախաքննություն։