November 7, 2026
Lurer 760090 Facebook image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձգձգման և հանրապետականների ընտրական պարտության պատասխանատվությունը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասսին մտադիր է արդեն հաջորդ շաբաթ նախաձեռնել Հեգսեթի իմպիչմենտի հարցով քվեարկություն։ Հեռուստաընկերության տվյալներով՝ այդ նախաձեռնությանը կարող են աջակցել նաև պաշտպանության նախարարի որոշ կուսակիցներ։

Թրամփի շրջապատում կարծում են, որ Հեգսեթը համոզել է նախագահին սկսել Իրանի դեմ պատերազմը՝ խոստանալով արագ հաղթանակ։ Սակայն հակամարտությունը ձգձգվել է, խորացրել ԱՄՆ տնտեսական խնդիրները և դժգոհություն առաջացրել ընտրողների շրջանում։

Արդյունքում հանրապետականները ծանր պարտություն են կրել ընտրություններում՝ կորցնելով վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։

CNN-ի աղբյուրներից մեկը նշել է, որ Հեգսեթը կամ ստել է, կամ սխալ է գնահատել պատերազմի տևողությունն ու նպատակները։ Հանրապետական կուսակցության ներսում նրան քննադատում են նաև հակամարտությունից դուրս գալու հստակ ռազմավարության բացակայության և հետագա էսկալացիայի կոչերի համար։

Միևնույն ժամանակ, Թրամփը շարունակում է պաշտպանել պաշտպանության նախարարին և չի պատրաստվում պաշտոնանկ անել նրան։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հեգսեթը «շատ լավ է կատարում իր աշխատանքը», իսկ պատերազմ սկսելու որոշումը ճիշտ էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *