November 7, 2026
Lurer 759880 Facebook image

Իրանի դեմ Միացյալ Նահանգների կողմից հերթական հարձակման դեպքում Թեհրանի պատասխանը կլինի ավելի մեծ մասշտաբի։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին՝ Գլոբալ իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվան նվիրված ուղերձում։

Ինչպես հաղորդում է APA-ն, Խամենեին նշել է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հաստատումը և տարածաշրջանի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմակայանների ոչնչացումը պատասխան էին փետրվարին սկսված պատերազմին։

Իրանի գերագույն առաջնորդն անդրադարձել է նաև ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրություններին՝ ընդգծելով, որ սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե ամերիկյան իշխանության փոփոխությունը կամ Վաշինգտոնի ճնշումներին զիջումների գնալը կարող են մեղմել ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ։

Խամենեիի խոսքով՝ Իրանի կողմից անգամ ամենաչնչին զիջման պատրաստակամության դրսևորումը կարող է միայն խրախուսել ԱՄՆ-ին՝ ավելի հեռուն գնալու և թույլատրելիի սահմաններն անցնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *