November 7, 2026
Lurer 760257 Facebook image

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 47-ամյա Լիզբեթ Գվադալուպե Շերմանը խոստովանել է, որ 10 տարվա ընթացքում իր գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրել։

Շերմանն աշխատել է որպես թոշակի անցած վենչուրային կապիտալիստի օգնական և հասանելիություն է ունեցել նրա բանկային հաշվին։ 2015-2025 թվականներին նա յուրացված գումարները ծախսել է շքեղ ապրանքներ գնելու, ճամփորդությունների և սեփական տան բարեկարգման վրա։

Մասնավորապես, նա գնել է Louis Vuitton-ի պայուսակներ, Rolex ժամացույցներ, Christian Louboutin-ի կոշիկներ, օգտվել մասնավոր ինքնաթիռներից, ձեռք բերել ավտոմեքենաներ և բարեկարգել 2 միլիոն դոլար արժողությամբ իր տունը։

Իրավապահները Շերմանի տանը հայտնաբերել են ավելի քան 1500 շքեղ իր։ Նա դրանց մի մասը նաև վերավաճառել է առցանց՝ միայն 2025 թվականի ինն ամսվա ընթացքում վաստակելով ավելի քան 450 հազար դոլար։

Դատարանը պարտավորեցնելու է նրան վերադարձնել յուրացված գրեթե 18 միլիոն դոլարը։ Շերմանի նկատմամբ դատավճռի հրապարակումը նախատեսված է 2027 թվականի մարտի 22-ին։