November 7, 2026
Lurer 760117 Facebook image

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում գործող, իր բնորոշմամբ՝ խոշտանգումների բանտերը ցույց են տալիս, թե ինչ նպատակներով են ծախսվում Արևմուտքի տրամադրած միլիարդավոր միջոցները։

«Այդ միջոցները ծախսվում են նման խոշտանգումների վայրերի, որտեղ մարդիկ անհետանում են, բնակչությանը վախեցնելու և պատժիչ միջոցառումների համար։ Կիևի իշխանություններին ընդհանրապես ոչինչ չի հետաքրքրում, այդ թվում՝ ապագա սերունդների ճակատագիրը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *