November 7, 2026
Lurer 760499 Facebook image

Ռուսաստանցի գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը հերթական սկանդալային հայտարարություններն է արել Ուկրաինայի և ուկրաինացիների մասին՝ ուկրաինական ինքնությունը բնորոշելով որպես «արևելյան սլավոնների էթնոհոգեբանական խանգարման տարատեսակ»։

Դուգինի պնդմամբ՝ ռուսները կարող են սիրել միմյանց, մինչդեռ ուկրաինացիները, նրա ձևակերպմամբ, ձգտում են միայն այն բանին, որ իրենց հարևանը վատ վիճակում լինի։

Ռուսաստանցի գաղափարախոսը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև» և «ուկրաինական ենթագիտակցության կենդանացած սև կողմ»։

Դուգինի հայտարարությունները վերաբերում են ուկրաինական ազգային ինքնությանը և հերթական անգամ ուղեկցվում են Ուկրաինայի ու նրա ղեկավարության հասցեին վիրավորական բնորոշումներով։