November 6, 2026
Lurer 760018 Facebook image

Հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընդդիմության գործելաոճին՝ քննադատելով Նիկոլ Փաշինյանի թելադրած օրակարգով շարժվելը։

«Ցավոք, մեր ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ հաղթահարել իր ներքին վախերը, Նիկոլի թելադրած օրակարգից դուրս գալ, սեփական նախաձեռնություններով հանդես գալ և չշարժվել Նիկոլի թելադրանքով, Նիկոլի գծած ուղղով։

Ցավոք, մեր «առաջատար ընդդիմադիրները» այդպես էլ չկարողացան գոնե կես քայլ առաջ լինել Նիկոլից, ոչ էլ մինչ օրս գիտակցել դրա անհրաժեշտությունը։

Ռեսուրսներն անիմաստ մսխելով և դժգոհության եղած ալիքը փողոցներում մաշելով՝ Նիկոլին չես հաղթի։ Վախերը հաղթահարել է պետք»,- գրել է Չախալյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *