Իրանն ու Օմանը նախատեսում են համատեղ մեխանիզմներ ստեղծել միջազգային առևտրային ուղիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է Օմանի պետական ONA գործակալությունը՝ վկայակոչելով երկու երկրների արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցի արդյունքները։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և Օմանի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսաիդին համոզմունք են հայտնել, որ այդ քայլերը պետք է նպաստեն հակամարտության վիճակի դադարեցմանը և տարածաշրջանում պատերազմի վերսկսումը կանխելուն։
Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։