November 6, 2026
Lurer 759840 Facebook image

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ «Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։

«Երրորդ շարժասանդուղքի ապամոնտաժման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու և ավարտելու նպատակով երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

Այս հանգամանքով պայմանավորված՝ հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր գործող անցակետերում։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման ու համբերատարության համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *