November 6, 2026
Lurer 760001 Facebook image

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փորձում է օգտագործել Հանրապետական կուսակցության ընտրական պարտությունը՝ 2028 թվականի նախագահական ընտրություններից առաջ սեփական դիրքերն ամրապնդելու համար։ Նա ձգտում է իր կողմը գրավել Դոնալդ Թրամփի այն աջակիցներին, որոնք դժգոհ են նախագահի արտաքին քաղաքականությունից և Իսրայելին ցուցաբերած աջակցությունից։

Այս մասին հայտնում է Fox News-ը։

Վենսը հրապարակայնորեն հանրապետականների ընտրական պարտությունը կապել է Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի հետ։

Փոխնախագահի խոսքով՝ ընտրողների աջակցությունը վերադարձնելու համար անհրաժեշտ է իրականացնել չորս քայլ՝ ավարտել Իրանի դեմ պատերազմը, պայքարել գնաճի և կյանքի թանկացման դեմ, վերադառնալ «Ամերիկան՝ առաջին հերթին» քաղաքականությանը և վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները։

Նշվում է, որ Վենսը նման դիրքորոշմամբ փորձում է ամրապնդել իր քաղաքական դիրքերը՝ Հանրապետական կուսակցության կողմից 2028 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավոր պայքարից առաջ։

Նրա հնարավոր մրցակիցների թվում նշվում է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *