November 6, 2026
Lurer 760106 Facebook image

Բրազիլիայի հյուսիս-արևելքում հայտնաբերված 115 միլիոն տարվա հնության գիշատիչ դինոզավրի ոսկորներում գիտնականները հայտնաբերել են քարացած կարմիր արյան բջիջներ՝ հեմոգլոբինի պահպանված մոլեկուլներով։ Սա նմանատիպ պահպանված կենսաբանական նյութի հայտնաբերման բացառիկ դեպք է։

Ավստրալիայի Քերթինի համալսարանի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ հայտնաբերված բջիջներում պահպանվել են հեմի մոլեկուլներ, որոնք հեմոգլոբինի հիմնական բաղադրիչներից են և մասնակցում են օրգանիզմում թթվածնի տեղափոխմանը։

Հետազոտողների խոսքով՝ նման բացառիկ պահպանմանը նպաստել են ծովի թթվածնով աղքատ ջրերն ու մանգանի աղերը, որոնք պաշտպանել են բջիջները քայքայումից։

Գիտնականները կարծում են, որ այս հայտնագործությունը կարող է նոր հնարավորություններ բացել անհետացած դինոզավրերի ֆիզիոլոգիան, կենսաբանական առանձնահատկություններն ու նրանց ապրած միջավայրը ուսումնասիրելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *