Առաջին սևամորթ քաղաքական գործիչը, որը 2027 թվականին կարող է դառնալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատական խմբակցության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսն է, հաղորդել է Associated Press (AP)-ը միջանկյալ ընտրություններից հետո։
Գործակալությունը նշում է, որ երբ նոր Կոնգրեսը գումարվի 2027 թվականի հունվարի 3-ին, նրա օրակարգի հիմնական կետերից մեկը կլինի Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակի ընտրությունը: Ակնկալվում է, որ Ջեֆրիսը կառաջադրվի և կհաստատվի։
Հրապարակումը նաև նշում է, որ աֆրոամերիկացի խոսնակի ընտրությունը կարևորագույն իրադարձություն կլինի ԱՄՆ պատմության մեջ՝ հաշվի առնելով, որ ստրկացված սևամորթները մասնակցել են Կապիտոլիումի՝ Կոնգրեսի շենքի կառուցմանը։
56-ամյա Ջեֆրիսը մասնագիտությամբ իրավաբան է: Նա 2013 թվականից ի վեր Նյու Յորքից կոնգրեսական է: Հաստատվելու դեպքում Ջեֆրիսը Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում կփոխարինի հանրապետական Մայք Ջոնսոնին։