November 7, 2026
Lurer 759972 Facebook image

Գերմանիայի «Ազատ ընտրողներ» (FW) կուսակցության առաջնորդ և Բավարիայի էկոնոմիկայի նախարար Հուբերտ Այվանգերը մահացած է հայտնաբերվել Բեռլինի հյուրանոցներից մեկում։ Այս մասին հայտնել է Bild թերթը՝ հղում անելով Բավարիայի կառավարության և Բեռլինի ոստիկանության աղբյուրներին։

Հրատարակությունը նշել է, որ չորեքշաբթի օրը Բեռլինում բացվել է «Ազատ ընտրողներ» կազմակերպության գրասենյակ: 55-ամյա Այվանգերը բացակայել է բացման արարողությունից՝ գանգատվելով վատառողջությունից: Նա մնացել է քաղաքի կենտրոնում գտնվող «Նոյեր Ֆրից» հյուրանոցում։

Նրա մահվան պատճառը դեռևս անհայտ է: Թերթը նշել է, որ Այվանգերի ընտանիքը տեղեկացվել է միջադեպի մասին: Նա ամուսնացած չէր, բայց ապրում էր քաղաքական գործիչ Տանյա Շվայգերի հետ, որի հետ ուներ երկու երեխա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *