Վաղ առավոտից իրականացված խուզարկություններից հետո ԱԱԾ հատուկջոկատայինները Սամվել Կարապետյանին դուրս են բերել տնից։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և գործարար Կարապետյանին տեղափոխել են ԱԱԾ։
Խուզարկություններ են իրականացվել նաև Կարապետյանի հետ առնչվող մի շարք այլ հասցեներում, այդ թվում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնում, Նարեկ Կարապետյանի բնակարանում, «Տաշիր Կապիտալ» ընկերության շենքում և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում։