November 6, 2026
Lurer 759936 Facebook image

Նոյեմբերի 3-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արք. Ներսիսյանի նախագահությամբ սկսվեց թեմի քահանաների տարեկան ժողովը:

Անդրադառնալով թեմի կրթական գործունեությանը՝ Եզրաս սրբազանը նշեց, որ խրախուսում և աջակցում է ծուխերում կրթական նոր հաստատությունների ստեղծմանը և արդյունավետ գործունեությանը՝ որպես Հայ Եկեղեցու առաքելության կարևոր մաս:

Սրբազան հոր խոսքով կրթօջախները ոչ միայն հայերենի և քրիստոնեական ուսուցման կենտրոններ են, այլև սփյուռքում ընտանիքների համախմբման կարևոր միջոց։

Ռուսաստանում Հայ Եկեղեցու հովանու ներքո գործում է շուրջ 60 կրթական կենտրոն, որտեղ սովորում են ավելի քան երեք հազար տարբեր տարիքի հայեր: Նշանակալի է Եզրաս սրբազանի նախաձեռնությամբ բացված Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանի դերը, որը տարեցտարի համալրվում է Ռուսաստանի տարբեր քաղաքներից եկած նոր ուսանողներով։

Սբ. Գր. Նարեկացու անվան վարժարանը նույնպես սփյուռքում կազմակերպվող ազգային կրթական գործի կարևոր ձեռքբերում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *