Ի՞նչ երեսով եք մնալու քաղաքականության մեջ․ ՔՊ-ական պատգամավորը՝ Սամվել Կարապետյանին

ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը գրում է․
«Սամվել Կարապետյանը քիչ առաջ փորձել է արդարանալ, իբր համատարած ընտրակաշառառք չի եղել, ասում է՝ «Պատկերացնո՞ւմ եք, ընդամենը 200 դեպքի մասին է խոսքը»։
Երևի իրենց Նիժնի Տապռում մինչև 1000 դեպք չէր լինում՝ համատարած չէր համարվում ընտրակաշառքը։
Անգամ մեկ բացահայտված ընտրակաշառքի դեպքը ամոթալի է, էլ չեմ ասում, որ հանցագործություն է։ Հիմա ընտրական հանցագործություններով 292 անձ կա ձերբակալված, որոնց մեծ մասն արդեն իսկ տվել է խոստովանական ցուցմունք։ Ի՞նչ երեսով եք մեղադրական եզրակացությունից հետո մնալու քաղաքականության մեջ»։
Կիսվել սոց․ ցանցերում
Xosapox