Նոյեմբերի 4-ին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը, ինչպես նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Կողմերն անդրադարձել են համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին։ Նրանք արձանագրել են մի շարք նոր ուղղություններով համագործակցության մեծ ներուժ և պատրաստակամություն հայտնել այն իրագործելու։ Այդ ուղղությամբ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ։
Հանդիպման արդյունքներով՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիս Քինը ստորագրել են պաշտպանության ոլորտում 2026-2027 թվականների համագործակցության ծրագիրը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ պաշտպանական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։