November 6, 2026
Lurer 760202 Facebook image

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում կայացնել կազմակերպությունում Հայաստանի ձայնի իրավունքը ժամանակավորապես կասեցնելու մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի ՀԱՊԿ անդամավճարներ չի վճարում, ինչի պատճառով կարող է քննարկվել երկրի անդամակցության ժամանակավոր կասեցման կամ, ավելի հստակ՝ մինչև պարտավորությունների կատարումը, ձայնի իրավունքից զրկելու հարցը։

«Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրության համապատասխան հոդվածով։ Հնարավոր է՝ նման որոշում կայացվի, սակայն ամեն ինչ կախված է նախագահի որոշումից»,- ասել է Պանկինը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն այս պահին նախագահում է ՀԱՊԿ-ում և պատասխանատու է կազմակերպության օրակարգի համար։ Նրա խոսքով՝ առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ նախատեսվում է նաև արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների եռակողմ հանդիպում։

Անդրադառնալով Հայաստանի հարցի քննարկմանը՝ Պանկինը նշել է, որ այն կարող է ընդգրկվել հաջորդ շաբաթվա միջոցառումների օրակարգում, եթե մյուս անդամ երկրները համաձայնեն։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը նախատեսված է նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։