November 7, 2026
Lurer 760017 Facebook image

Ռուսաստանը շարունակում է վաճառել իր ոսկու պաշարները՝ պետական բյուջեի պակասուրդը ծածկելու նպատակով։ 2026 թվականի երրորդ եռամսյակում Ռուսաստանի Կենտրոնական բանկը վաճառել է 18.66 տոննա ոսկի՝ ավելի շատ, քան աշխարհի որևէ այլ կենտրոնական բանկ։ Այս մասին հայտնում է Ոսկու համաշխարհային խորհուրդը։

Խորհրդի տվյալներով՝ մյուս երկրները զգալիորեն ավելի քիչ ոսկի են վաճառել, իսկ խոշորագույն գնորդներն են եղել Չինաստանն ու Լեհաստանը։

Ռուսաստանի Կենտրոնական բանկը ոսկու վաճառքով զբաղվում է արդեն 10 ամիս անընդմեջ։ Այդ գործընթացը հաջորդել է Ֆինանսների նախարարության քայլերին, որը բյուջեի պակասուրդը ծածկելու համար օգտագործում է Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցները։

2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի սեպտեմբեր Ռուսաստանի ոսկու պաշարները նվազել են շուրջ 62 տոննայով։

Ռուսական ոսկու հիմնական գնորդը դարձել է Չինաստանը։ 2026 թվականի հունվարից հուլիս Հոնկոնգով տեղափոխվել է շուրջ 100 տոննա ռուսական ոսկի՝ երեք անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Financial Times-ի հաշվարկներով՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր Հոնկոնգով արտահանվել է 35 միլիարդ դոլարի ռուսական ոսկի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *