November 10, 2026
Lurer 760789 Facebook image

Իսպանիայի երիտասարդության հարցերով նախարար Սիրա Ռեգոն պահանջել է քրեական հետաքննություն սկսել TikTok հարթակի նկատմամբ։ Պահանջը հնչել է 35 օր տևած ուսումնասիրությունից հետո, որի ընթացքում հայտնաբերվել է երեխաների նկատմամբ սեռական բռնություն պատկերող 1183 տեսանյութ՝ ընդհանուր 48 միլիոն դիտումով։

Հետաքննության ընթացքում հայտնաբերվել է նաև ավելի քան 26 հազար օգտահաշիվ, որոնք հնարավոր է՝ կապված են իրավախախտների հետ։

Ուսումնասիրության հեղինակները TikTok-ին ահազանգել են 50 տեսանյութի մասին, սակայն հարթակը հեռացրել է դրանցից միայն հինգը։

Բացահայտումներից հետո Իսպանիայի իշխանությունները քննարկում են երկրում TikTok-ի գործունեությունը կասեցնելու հնարավորությունը։