November 7, 2026
Lurer 760332 Facebook image

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի հյուսիս-արևմուտքում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հայտնի բնական ժայռակազմավորումներ, որոնք հազարավոր տարիների ընթացքում ձևավորվել էին քամու, անձրևի և բնական այլ գործոնների ազդեցությամբ։

Տարածքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ «Այլմոլորակայինի գահը» (Alien Throne), ամբողջությամբ փլուզվել է։ Դրանից ընդամենը մի քանի շաբաթ առաջ փլուզվել էր նաև մոտակայքում գտնվող «Արքայի թևեր» (King of Wings) ժայռակազմավորումը։

Վերջին շաբաթներին ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում մի շարք հզոր փոթորիկներ են մոլեգնել։ Հորդառատ անձրևները տեղացել են արդեն իսկ խոնավացած հողի վրա՝ առաջացնելով գետերի վարարումներ և լայնածավալ ջրհեղեղներ։

Աղետի հետևանքով տուժել են Նյու Մեքսիկո, Կոլորադո, Յուտա և Արիզոնա նահանգները։ Ջրհեղեղները քանդել են տներ, վնասել ճանապարհներն ու էականորեն փոխել բնական լանդշաֆտը։